Daily Mail պարբերականը բացահայտել է, թե ինչպիսին է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը ներսից:
Հրապարակված ֆոտոշարքում երևում է, որ ինքնաթիռում կա ոսկեզօծ զուգարանակոնք, լոգասենյակ, մեծ մահճակալ, խորհրդակցությունների սրահ: Կահույքը կաշվեպատ է՝ կառուցված նեոդասական ոճով: Օդանավում կա նաև աշխատասենյակ և մարզասրահ: Ինքնաթիռը կառուցվել է Վորոնեժի ավիաշինական գործարանում, ունի հատուկ ծածկույթ, որի շնորհիվ պակաս տեսանելի է դառնում ռադարների համար: Օդանավում ներկառուցված է գերառաջադեմ հեռահաղորդակցային համակարգ, որն արտակարգ իրավիճակների դեպքում հնարավորություն կտա կառավարելու երկրի զինված ուժերը:
ՌԴ նախագահի օդանավն ունի 65 մետր երկարություն, 65 մետր լայնություն: Այն կարող է թռչել առավելագույնը 12.000 մ բարձրության վրա՝ ունենալով առավելագույնը 1665 կմ/ժ արագություն:
Չնայած ինքնաթիռն արտաքինից սովորական է թվում, սակայն ներսում ամեն ինչ չափազանց շքեղ է ու ճոխ: Ինչպես հաղորդվում է, Պուտինի «երկնային պալատն» արժե 500 միլիոն դոլար, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Air Force One ինքնաթիռն արժե 1 միլիարդ դոլար:
Պուտինն այսպիսի չորս օդանավ ունի: Չորսն էլ նրա մեկնումից առաջ պատրաստ են լինում, և մինչև վերջին պահը հայտնի չի լինում՝ որ ինքնաթիռով է մեկնելու Վլադիմիր Պուտինը: Երբ ՌԴ նախագահը որոշում է կայացնում, մյուս երեքը հետևում են: Բացի այդ, նրա անվտանգությունն ապահովելու համար օդանավին կարող է ուղեկցել 68 կործանիչ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը