18 07 2018

Արամ Սարգսյանի համար եռյակում լինելը սկզբունքային նշանակություն ունի. «Հրապարակ»

Արամ Սարգսյանի համար եռյակում լինելը սկզբունքային նշանակություն ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են ընթանում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված: Դաշինքով գնալուն գրեթե բոլորը կողմ են, բայց վեճ կա համամասնությունների հետ կապ­ված: Արդեն գրել ենք, որ Փաշինյանի «Քաղպայմանագիրը» հավակնում է մոտ 70 տոկոս ունենալ ցուցակում, որից 20-ը կլինեն քաղակտիվիստները, իսկ «Հանրապետությունը» և «Լուսավոր Հայաս­տանը» միասին կարող են հավակնել 30 տոկոսին: 

Ընդ որում, Արամ Սարգսյանի համար սկզբունքա­յին հարց է, որ իր անունը լինի առաջին եռյակում: Մենք «ՔՊ» անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ առաջին եռյա­կում ում անուններն են գրվելու, ճիշտ է, որ Արամ Սարգսյանը պնդում է, որ լինի: «Դե, ով չի ուզենա իրեն տեսնի առաջին եռյակում, ես էլ կուզենամ, բայց ցանկություններով չէ մենակ, այդ ամենը պետք է նպաստի հաջողությանը: Այսինքն՝ եթե դա տվյալ քաղաքական ուժի շահերից է բխում և ոչ թե անձնական ամբիցիաներից, ապա թող լինի»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ