Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանը դուրս է եկել խմբակցությունից և Հանրապետական կուսակցությունից: Գևորգյանը դիմումը մի քանի օր առաջ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունը լքել են Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը