26 06 2018

Ռուս փորձագետն անդրադառնում է Բաքվի ռազմատեխնիկական ձեռքբերումներին

Ռուս փորձագետն անդրադառնում է Բաքվի ռազմատեխնիկական ձեռքբերումներին

Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել, որ Ադրբեջանի զինված ուժերը ձեռք է բերել ամերիկյան Bell-412 մարտական ուղղաթիռներ, ինչն առաջացրել է պաշտոնական Երևանի և ԱՄՆ-ում հայկական համայնքի դժգոհությունը:

«Национальная оборона» ռուսական ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն Русарминфо-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ռազմական-ռազմավարական հավասարակշռություն, այդ թվում՝ սպառազինությունների ոլորտում, իսկ նոր ձեռքբերումները դժվար թե այդ հարցում որոշիչ գործոն դառնան:

«Ադրբեջանական բանակի հզորությունը որոշում են ոչ թե ռազմատրանսպորտային ուղղաթիռները, այլ ավելի լուրջ տեխնիկան՝ մարտական ավիացիան և ցամաքային սպառազինությունները, ինչպես նաև Իսրայելից գնված հարվածային անօդաչու սարքերը»,- ասել է Կորոտչենկոն:

«Հայաստանի լավագույն պատասխանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդյունավետ, գործունակ կառավարության ստեղծումն է, որը կկարողանա ազգային տնտեսությունը բարձրացնել և ներդրումներ ներգրավել»,- ասել է նա՝ կարևորագույն գործոն հմարելով տնտեսության աճը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ