ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 19-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին, ասաց, որ անկախ քաղաքական ուժերի միջև տարածայնություններին, մեկ հարցում կա համազգային կոնսենսուս՝ զինվորի հացը գողացողին համարել պետական դավաճան:
Մանվել Գրիգորյանին անձեռնմմխելիությունից զրկելու նիստին Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում: Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ պահել է իրեն վերջին խուլիգանի նման, բայց Ծառուկյանը չի իջինի նրա մակարդակին ... Որպես ուժեղ մարդ, Ծառուկյանը ներկա չէ նիստին»:
Զոհրաբյանը նաև ասաց, որ երկրում նոր իրավիճակ է փոխվել, և այժմ պետք է լինի մեկ կանոն բոլորի համար՝ զրո հնդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը