18 06 2018

Արա Բաբլոյանի առաջարկը՝ քաղաքական ուժերին

Արա Բաբլոյանի առաջարկը՝ քաղաքական ուժերին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար աշխատանքային խումբ ձևավորելու առաջարկով: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից: 

«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձեւավորել աշխատանքային խումբ»,- ասվում է ԱԺ հայտարարության մեջ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ