Բաքուն և Կիևը բանակցում են ուկրաինական «Կորսար» շարժական հակատանկային հրթիռային համալիրի համատեղ արտադրության հարցով: Այս մասին հայտնում է telegraf.com-ը: Բանակցությունները սկսվել են 2016-ին: «Ուկրաինան միշտ պատրաստ է տեխնոլոգիաների տրանսֆերին Ադրբեջան»,- ասել է «Ուկրօբորոնպրոմ»-ի ներկայացուցիչը:
Նշվում է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը մեծ հետաքրքրվածություն ունեն ձեռք բերել «Կորսար» և ուկրաինա-բելառուսական «Սկիֆ» շարժական հակատանկային հրթիռային համակարգերի նկատմամբ:
Նշենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները:
Նրանք Թուրքիա էին ժամանել TANAP տրանսանատոլիական գազամուղի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը