ՍԴ անդամի միակ թեկնածու Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանը չընտրվեց:
ԱԺ-ում կայացած փակ-գաղտնի քվեարկության ժամանակ 105 պատգամավորից մասնակցել է 54-ը: Անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ, կողմ՝ 36, դեմ՝ 17: Ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի կողմ քվեն:
«Ելք» և « Ծառուկյան խմբակցությունները հայտարարեցին, որ քվեարկությանը չեն մասնակցի: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին էլ խորհրդարանում բավարար ձայներ չստացավ ՍԴ անդամի՝ նախագահի առաջադրած թեկնածու Էմիլ Բաբայանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը