11 06 2018

Ռուսաստանը դժգոհ է Հայաստանում գործող ամերիկյան լաբորատորիաների կապակցությամբ

Ռուսաստանը դժգոհ է Հայաստանում գործող ամերիկյան լաբորատորիաների կապակցությամբ

Մոսկվան դժգոհ է ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ամերիկյան լաբորատորիաների տեղակայման, ինչպես նաև Աստանայի և Վաշինգտոնի միջև Աֆղանստան բեռների տարանցման վերաբերյալ պայմանավորվածությունների առնչությամբ: Խոսքը վերաբերում է Հայաստանի և Ղազախստանի տարածքում ռեֆերենս-լաբորատորիաներին, որոնք բացվել են ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ և անհանգստացնում են Ռուսաստանին:

Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը և հավելում, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 11-ին Մոսկվայի համար այդ զգայուն հարցերը բարձրացրել է Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը:

«Մեր հատուկ ծառայություններն ու գիտնականները մտահոգված են այդ լաբորատորիաների առնչությամբ: Չենք բացառում, որ դա ինչ-որ կերպ կարող է հետագայում օգտագործվել մեր դեմ: Չէ՞ որ նրանք դրանք Արևմտյան Եվրոպայում չեն ստեղծում»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է ռուսական պատվիրակության ներկայացուցիչը:

Ուստի Մոսկվան այդ լաբորատորիաներին հասանելիություն ունենալու ցանկություն է հայտնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ