05 06 2018

Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակով հանդիպման մասին առայժմ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ խոսնակ



Հունիսի 5-ին ճեպազրույցի էր հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ներկայացնելու ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ զարգացումները, անցուդարձը, փոխադարձ այցելությունները:

Առաջարկում ենք ճեպազրույցը դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք Տիգրան Բալայանի որոշ մտքեր:

Հունիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստան-ԵՄ համաձայնագրի 80 տոկոսը:

Հունիսի 6-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մոսկվա՝ Սերգեյ Լավրովի հրավերով:

Հունիսի 11-ին Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ալմաթի՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին մասնակցելու:

Հունիսի 13-ին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահնբերը

Հունիսի 19-ին ԵԽԽՎ պատվիրակությունը կայցելի Հայաստան:

Ամսվա վերջում ինտենսիվ այցելություններն են նախատեսվում Հայաստան և բազմազան միջոցառումներ:

ԱԳՆ խոսնակն անդրադարձավ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի «չարչրկմանը»:

Տիգրչան Բալայանն ասաց, որ Ղազասխստանը նոր կանոններ է սահմանվել, որոնցով վավերականության ժամկետը լրացված և երկարաձգված անձնագրերով այլևս օտարերկրացիները չեն կարող մեկնել այդ երկիր:

Ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կամ առավել բարձր մակարդակով հանդիպման մասին որևէ խոսք այժմ չկա:

Անդրադարձավ նաև Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումներին և այլ հարցերի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ