05 06 2018

Կառավարությունը համալրվում է

Կառավարությունը համալրվում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Գնել Սանոսյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական է նշանակվել Նելլի Վալտեր Սարգսյանը։

Գոհար Մամիկոնյանը նշանակվել է ԿԳ նախարարի խորհրդական:

Նելլի Վալտեր Սարգսյանն ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետև՝ Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լուդվիգ Մաքսիմիլիանս համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։

Աշխատել է Մյունխենի և Բեռլինի տարբեր խորհրդատվական ընկերություններում, քաղաքական և հասարակական կազմակերպություններում։

ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, համաձայն նախարար Արայիկ Հարությունյանի, «Կրթական ոլորտի գերազանց մասնագետ» է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ