Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել բողոքի ակցիաները:
Հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դադարեցնում են բողոքի գործողությունները:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին վարչապետը հորդորել էր հավաքի կազմակերպիչներին դադարեցնել բողոքի գործողությունները և թույլ տալ նախագահ Բակո Սահակյանին կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները:
Բողոքի ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ ծեծկռտուք էր եղել քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև: Քաղաքացիները պահանջում էին ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչների հրաժարականները: Արցախի նախագահ Բակո Սահակյանը կոչով էր հանդես եկել, քննարկման հրավիրել ցուցարարների ներկայացուցիչներին, սակայն բողոքի գործողությունները չէին դադարում:
Հունիսի 4-ի երեկոյան ցույցերը դադարեցնելու կոչով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը