Արցախի նախագահի խորհրդական, ԱՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում բողոքի ակցիաներին.
«Կարծում եմ Արցախում շատերը գիտեն ԱԱԾ-ի պետ գեներալ Արշավիր Ղարամյանի դերը ապրիլյան օրերից հետո։ Նա իր վրա պատասխանատվություն վերցրեց անվտանգության նոր համալիր ստեղծելու և կառավարելու գործում։
Հավաքի մասնակիցների մեծ մասը, վստահ եմ պակաս տեղեկացված չեն, բայց այսօր հրաժարականի պահանջ են ներկայացնում։ Խելագարվել կարելի է։ Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ։
Հայաստանի իշխանությունները պարտավոր են վայրկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնեն ու շտապ պատվիրակություն ուղարկեն Արցախ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը