Սպիտակ տունը նախնական բանակցություններ է վարում` կապված ՌԴ և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպման հետ: Այդ մասին գրում է Wall Street Journal-ը:
Մոսկվայում դեսպան Ջոն Հանթսմանը ՌԴ է այցելել՝ հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար:
Վայրի ու ժամկետների մասին չի խոսվում:
Մինչ այդ, արդեն հաստատվել է հունիսի 12-ին ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը:
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա Սինգապուրում: Այս մասին հայտնում է հայտնում է РИА Новости-ն:
Միաժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի եկել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է Fox News-ը:
«Այդ հանդիպման նպատակը ո՞րն էր»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ըն-Սերգեյ Լավրով հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 31-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը