01 06 2018

ՀՀԿ-ն պատրաստ է թե ընտրական օրենսգրքի, թե արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներին. Դավիթ Հարությունյան

ՀՀԿ-ն պատրաստ է թե ընտրական օրենսգրքի, թե արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներին. Դավիթ Հարությունյան

ՀՀԿ-ն պատրաստ է թե ընտրական օրենսգրքի, թե արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների, սակայն համարում է, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան խորհրդարանական բոլոր ուժերի միջև: Այս մասին մայիսի 31-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

ՀՀԿ-ն, ըստ Հարությունյանի, ցանկանում է ցրել հասարակության մեջ առկա թյուրըբռնումը, թե ՀՀԿ-ն ցանկանում է տապալել ԱԺ խորհրդարանական ընտրությունները կամ ԸՕ օրենսգրքի փոփոխությունները:

«Մենք ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելով, մասնավորապես, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական առցանց փոխկապակցված բազա: Մենք պատրաստ ենք պաշտպանել պարոն Փաշինյանի արտահայտած այդ միտքը: Պատրաստ ենք պաշտպանել նրա արտահայտած մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովի ցուցակների մոբիլությունը, երբ ավտոմատ արգելափակվում է քաղաքացու ընտրելու իրավունքը` նրա կողմից պետական սահմանն անցնելուն պես»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, ՀՀԿ-ն շարունակում է գործող մոդելին կողմ մնալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ