30 05 2018

Facebook-ը մեծ դեր խաղաց հայկական հեղափոխության մեջ. Նիկոլ Փաշինյան



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության ռուսական ծառայությանը:

Լրագրող Ժաննա Նեմցովայի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում իրականացված հեղափոխության, Կրեմլի հետ հարաբերությունների և այլնի մասին:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր գլխավոր խնդիրը երկրում բարեփոխումներ իրականացնելն է և գործող քաղաքական համակարգը փոխելը:

Դիտարկմանը, թե հաճախ ՌԴ իշխանությունները բավական նյարդային են արձագանքում այլ հետխորհրդային երկրներում իշխանափոխությանը, այնինչ Վլադիմիր Պուտինը չմիջամտեց հայաստանյան իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանը Հայաստան է, կարծում եմ՝ մեր պետության յուրահատկությունն այն է, որ մենք շատ ակնածանքով ենք վերաբերում մեր ինքնիշխանությանը: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, և ես հուսով եմ, որ դուք ոչ մի ագրեսիվություն չեք նկատել, օրինակ՝ Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և այլ երկրների դեմ: Իհարկե, եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք մեզ պաշտպանել»:

Անդրադառնալով հեղափոխության վրա սոցցանցերի ազդեցության մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Իմ քաղաքական գործունեության և բողոքի ցույցերի ընթացքում հեռուստատեսությունը փաստացիորեն փակ էր ընդդիմության համար: Այժմ Facebook-ի իմ էջը մեծ լսարան ունի, որը կարելի է համեմատել հեռուստատեսության լսարանի հետ: Դա հանրության, քաղաքացիների հետ երկխոսության շատ արդյունավետ միջոց է: Իհարկե, Facebook-ը մեծ դեր խաղաց մեր հեղափոխության ընթացքում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ