Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներին ԱԺ նախագահի չմասնակցելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության հետևանք է համարում։
«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, և ես կարծում եմ, որ անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է։ Ես հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ... Ես հասկանում եմ, որ Հայաստանում բոլոր հարցերը վարչապետի մակարդակով են քննարկել և լուծել, ու քանի որ գործող վարչապետը հարկ չի համարում մտնել բոլոր մանրամասների մեջ՝ ով ինչ հագնի, ով ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ընդունի, էդպիսի թյուրիմացություններ կլինեն», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Փաշինյանը։
«Միջոցառումն ընդհանուր առմամբ ընդունելի և հասկանալի լինելով՝ մի շարք դրվագներով ուղղակի Անընդունելի բաներ կային, կային թյուրիմացություններ։ Համոզված եմ, որ առաջիկայում կշտկվեն։ Նաև համոզված եղեք, որ մանրախնդրության որևէ էլեմենտ մեր գործունեության մեջ չի լինելու», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը