28 05 2018

Դաշնակցությունը միշտ պատրաստ է. Արծվիկ Մինասյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

Դաշնակցությունը միշտ պատրաստ է. Արծվիկ Մինասյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով արտահերթ ընտրությունները ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն են:

«Խորհրդարանական խմբակցությունների հարաբերակցությունն ակնհայտորեն չի համապատասխանում ներկա իրողությանը: Բոլոր դեպքերում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են: Շատ կարևեր է, որ մենք, որպես պետություն, պատրաստ լինենք դրան, որպեսզի հանրության նոր վստահությունն ավելի մեծ լինի»:

Հարցին` արդյո՞ք Դաշնակցությունը պատրաստ է խորհրդարանական ընտրություններին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դաշնակցությունը միշտ պատրաստ է ընտրություններին»:

Ըստ Մինասյանի՝ առաջիկայում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը կանդրադառնա այդ թեմային և պարզ կլինի, թե երբ ու ինչ պայմաններում կացկացվեն ընտրությունները:

«Հաճախ մարդիկ ասում են, որ ինչ-որ բան անհնար է, բայց կյանքը ցույց տվեց, մանավանդ Փաշինյանի գործողությունները ցույց տվեցին, որ անհնարինը հնարավոր է դառնում: Մեզ համար չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր հնարավորը դուրս գա և բխի ժողովորդի շահերից», - նշեց նա:

Արծվիկ Միանսյանը անդրադարձավ նաև կառավարության երիտասարդ կազմին՝ նշելով, որ մտավախություն չկա, որ կտապալվի, թեև զգուշավորություն, անշուշտ, պետք է:

«Որևէ մեկը միանգամից չի ծնվել նախարար կամ միանգամից նախարարի կառավարման հմտություններով չի եղել, հարկավոր է, որպեսզի արագ և մեր սկզբունքներին համահունչ առաջ գնանք»,- ասաց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ