28 05 2018

Սեյրան Օհանյանը դեռ չի որոշել՝ վերադառնալ քաղաքականություն, թե ոչ

Սեյրան Օհանյանը դեռ չի որոշել՝ վերադառնալ քաղաքականություն, թե ոչ

Ներքին խնդիրների լուծման համար մենք նոր ժամանակներ ենք ապրում: Այս մասին մայիսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Այսօրվա իշխանությունը, ժողովուրդն անելու են ամեն ինչ, որ մթնոլորտը փոխվի, օրինականությունը հաստատվի, ստեղծվեն պայմաններ ժողովրդի արարման համար: Կարծում եմ, որ երիտասարդ ավյունը բերելու է հաջողության: Ինչ էլ լինի, որքան էլ քննադատեն՝ փորձառության մասին խոսեն, ասել եմ ու ուզում եմ ասել, որ եթե այս երիտասարդները կարողացան համախմբել ողջ ժողովրդին, մնացած բոլոր հարցերը լուծելու են»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը, ապա Օհանյանն ասաց, որ վարվում է կադրային քաղաքականություն, որը ինքը մեկնաբանել չի ցանկանում:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արտահերթ ընտրությունների անցկացման պարագայում մասնակցեք դրանց կամ էլ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով նորից վերաձևավորվի, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ առայժմ որոշում չունի:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ