25 05 2018

Եթե մարդիկ մեծ կարողությունների տեր են, չի նշանակում՝ գող են կամ ավազակ. Արա Բաբլոյան

Եթե մարդիկ մեծ կարողությունների տեր են, չի նշանակում՝ գող են կամ ավազակ. Արա Բաբլոյան

Եթե քաղաքական ուժերը գան կոնսենսուսի և որոշեն ընտրական օրենսգրքում որոշակի փոփոխություն կատարել, պետք է կատարել: Այս մասին մայիսի 25-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա նշեց, որ բոլոր փոփոխությունները պետք է արվեն քննարկումի արդյունքում: Բաբլոյանը նշեց, որ ՀՀԿ-ն միշտ պատրաստ է և արդեն հայտարարել է, որ կնպաստի բոլոր դրական փոփոխություններին:

Պատասխանելով ընտրական օրենսգրքում փոփոխությունների հնարավորության մասին հարցին՝ նա ասաց, որ այս պահին խորհրդարանը լուծարելու հիմքեր չկան:

Անդրադառնալով հարցին` արդյոք օրակարգում կա ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի փոփոխության հարցը, Բաբլոյանը պատասխանեց, որ նման հարց չկա:

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարաբերություններից, խորհրդարանի նախագահը նշեց.

«Մարդկային առումով մեր հարաբերությունները երբեք սուր չեն եղել: Ինչպես բոլոր երկրներում և հասարակություններում, մեզ մոտ նույնպես ամեն բան կանոնակարգված է : Ես անձամբ, որպես ԱԺ նախագահ ԱԺ-ի հարցերը կանոնակարգելիս և կազմակերպելիս հավասար եմ մոտենում բոլոր խմբակցություններին և պատգամավորներին, որպես ՀՀԿ խմբակցության անդամ ունեմ այն դիրքորոշումը, որն ունի կուսակցությունը»:

Անդրադառնալով ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ բացահայտումներին, Բաբլոյանը նկատեց.

«Պետք է հարգենք այն մարդկանց իրավունքն, ովքեր որ հարկեր են վճարում և այս պետությունը զարգացնում են, եթե մարդիկ գործարար են և մեծ կարողությունների տեր` չի նշանակում նրանք գող են կամ ավազակ են, նշանակում է նրանք ավելի մեծ մասնակցություն ունեն մեր երկրի զարգացմանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ