Միշտ պետք է օրենքը գերակա լինի: Այս մասին մայիսի 24-ին Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:
Նա անդրադարձավ ՔԿ-ում կոռուպցիոն սխեմաների բացահայտումներին, նոր իշխանության հետ աշխատանքի և մի շարք այլ հարցերի:
Քաղաքացիներից մեկը հայտարարեց, թե Քննչական կոմիտեի նախագահն իրենից կաշառք է պահանջել:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն դիմեց և առաջարկեց ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ կառավարության շենքի մոտ քաղաքացու հնչեցրած հայտարարությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը