07 02 2025

Գագաթնաժողով, որին ոչ մի ղեկավար չի մասնակցել, բացի Փաշինյանից

Գագաթնաժողով, որին ոչ մի ղեկավար չի մասնակցել, բացի Փաշինյանից

 

2021 թվականից սկսած՝ ամեն տարի Վաշինգթոնում անցկացվում է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողով (IRF Summit)։ Այն հանդիսանում է կրոնական ազատության խնդիրներին նվիրված աշխարհի խոշորագույն հարթակներից մեկը։ Գագաթնաժողովի նպատակն է ուշադրություն հրավիրել կրոնական դրդապատճառներով հետապնդումների խնդիրների վրա և մշակել կրոնի ազատության պաշտպանության մեխանիզմներ։

Այս տարի գագաթնաժողովին որոշել է մասնակցել նաև Նիկոլ Փաշինյանը, ով արդեն ներկա է եղել «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովի շրջանակներում տարածվեցին Նիկոլ Փաշինյանի լուսանկարները տարբեր կրոնական կազմակերպությունների («աղանդ բառի փոխարեն») ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ։

Թերթելով գագաթնաժողովի պաշտոնական կայքի էջերը ՝ կարող եք ծանոթանալ այս տարվա մասնակիցների ցանկին։  Այդպես, օրինակ, 2025 թվականին IRF Summit-ին ամենատարբեր թեմաներով զեկույցներով հանդես կգան միջազգային իրավապաշտպաններ, փորձագետներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:

Ահա 2025 թվականի հիմնական զեկույցների ցանկը․

  • Ռեյն Ուիլսոն - Դերասան և իրավապաշտպան
  • Փոլա Ուայթ - Նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ խորհրդական
  • Նիկոլ Փաշինյան - Հայաստանի Հանրապետության վարչապետ
  • Երեց Ահմադ Քորբիթ - Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Յոթանասունի Քվորումի բարձրագույն իշխանություն
  • Բրիթ Հենքոք - «Mountain Gateway» ծառայության հիմնադիր
  • Նորին Սրբություն Պատրիարք Մորան Մոր Իգնատիոս Եփրեմ II - Աղեքսանդրիայի և ողջ Արևելքի Առաքելական Աթոռ
  • Նգույեն Բակ Տրուեն - Վիետնամի քաղաքական և կրոնական բանտարկյալների բարեկամության ասոցիացիայի առաջնորդ
  • Նորին Գերաշնորհություն Շեյխ Աբդալլահ բին Բայա

Միայն այս փոքր ցուցակից կարող ենք հետևություն անել, որ Նիկոլ Փաշինյանը աշխարհի երկրներից միակ ղեկավարն է, որ մասնակցում է այս համաժողովին։

Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սկսած 2021 թվականից, պետությունների ղեկավարների մակարդակով մասնակցություն չի արձանագրվել։ 

Այսպիսով, Փաշինյանի մասնակցությունը 2025 թվականի IRF Summit-ին կլինի առաջին դեպքը, երբ պետության գործող ղեկավարը կմասնակցի այդ միջոցառմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ