08 02 2025

Զորավարժություններ, էներգետիկ և պաշտպանական ծրագրեր տարածաշրջանում, իսկ Երևանում՝ իհարկե փառատոն․ Հակոբյան

Զորավարժություններ, էներգետիկ և պաշտպանական ծրագրեր տարածաշրջանում, իսկ Երևանում՝ իհարկե փառատոն․ Հակոբյան

YerevanToday-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է

6 լուր եմ կարդում

1․ Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի էներգետիկ համակարգի օպերատորները համատեղ ձեռնարկություն են ստեղծել Ադրբեջանից Վրաստանով և Սև ծովով դեպի Ռումինիա բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագծի շրջանակներում

2․ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով գազատարի կառուցման երթուղու շուրջ

3․ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը հռչակագիր են ստորագրել իրենց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանն ուղղված քայլերի դեմ համատեղ գործողություններ ձեռնարկելու մասին

4․ Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռու, Թուրքիան և Ադրբեջանը 15-օրյա մեծածավալ զորավարժություն են արել

Եվ հաջորդ երկուսը

5․ Հայաստանը, Գերմանիան, Բելգիան և Չեխիան Երևանում գարեջրի օրեր կանցկացնեն

6․ Նիկոլ Փսշինյանն Ամերիկայում ցույց է տվել Խաղաղության խաչմերուկ նախագիծը ինչ-որ Ատլանտյան խորհրդի մասնակիցներին։

Ոչմեկ չգիտի՝ էդ Ատլանտյան խորհրդի իմաստ, ովքե՞ր են, ի՞նչ կապ կարող են ունենալ մեր տարածաշրջանի գործընթացների հետ։

Չի հանդիպել Թրամփին, Ռուբիոյին, ոչ մի լուրջ մարդու։ Միայն մի հատ սելֆի անելու հնարավորություն է կորզել փոխնախագահի հետ։

Էդ էր, ժողովուրդ։

Ավելի մանրամասն՝ առաջիկայում կանդրադառնամ հաղորդմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ