24 05 2018

Տարոն Մարգարյանը պահանջում է մանդատից զրկել Ալեն Սիմոնյանին

Տարոն Մարգարյանը պահանջում է մանդատից զրկել Ալեն Սիմոնյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից: Պատճառն այն է, որ Ալեն Սիմոնյանը դարձել է ԱԺ պատգամավոր և միաժամանակ չի կարող լինել և Երևանի ավագանու անդամ և՝ ԱԺ պատգամավոր:

Միաժամանակ, Ալեն Սիմոնյանն է ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել՝ գերադասելով մնալ ավագանու անդամ:

Ալեն Սիմոնյանը չի ժխտել, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն կունենա: Սակայն ավագանու անդամատոմսից զրկվելով՝ նման հնարավորությունը կկորցնի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ