23 05 2018

Ցանկություն չկա որևէ «ջութակ» լինել ղարաբաղյան կարգավորման հարցում. Մարիա Զախարովա

Ցանկություն չկա որևէ «ջութակ» լինել ղարաբաղյան կարգավորման հարցում. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների հարցում:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստվում է առաջին ջութակի դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ նոր՝ առավել ակտիվ բանակցային փուլում, Զախարովան նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվ մասնակցություն ցուցաբերել բանակցություններում:

«Ռուսաստանը միշտ շատ ակտիվ դեր է կատարել: Մենք ցանկություն չունենք որևէ «ջութակ» նվագել՝ թվային կարգով: Կա ցանկություն, այնուամենայնիվ, մոտենալ կարգավորմանը այնպիսի միջոցներով, որոնք քաղաքակիրթ են ճանաչվել և փորձարկվել են արդյունավետության առումով: Մենք շատ ակտիվ դեր ենք խաղացել, ինչպես գիտեք: Կշարունակենք դա անել՝ բոլոր կողմերի հետ սերտ համագործակցությամբ»,- ասել է Մարիա Զախարովան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ