Մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը, որից հետո չափազանց սրվել են իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները:
Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով զոհերի թիվը հասնում է 60-ի, տուժածների թիվը՝ 2500-ի:
Այս ամենի արդյունքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկչական պետություն է անվանել Իսրայելը և հետ կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։ Էրդողանը նաև նշել է, որ Իսրայելը 1948 թվականից մինչ այսօր օկուպացնում է Պաղեստինի տարածքները:
Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը բազմաթիվ պետությունների դժգոհությունն է առաջ բերել:
Թուրքիայում ևս հակաիսրայելական բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել:
Թուրքիայում նաև եռօրյա սուգ է հայտարարվել բախումների արդյունքում զոհերի հիշատակի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը