11 05 2018

Թուրքիայի վարչապետն արձագանքել է իր հայ գործընկերոջը

Թուրքիայի վարչապետն արձագանքել է իր հայ գործընկերոջը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Արցախում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, հայտարարել էր. «Դուք գիտեք, որ նախապայմաններ առաջ է քաշում Թուրքիան։ Թուրքիայի պահանջներն անտրամաբանական են, քանի որ տրամաբանական չէ ինչ–որ երկրի հետ հարաբերություններ հաստատելու համար երրորդ երկրի վերաբերյալ պայման առաջ քաշելը։ Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը և պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Միաժամանակ, հավատարիմ ենք մնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ըստ թուրքական մամուլի, արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ ասելով. «Եկեք նախ տեսնենք` Հայաստանը հրաժարվո՞ւմ է Թուրքիայի նկատմամբ թշնամական վերաբերմունքից,  Թուրքիայի տարածքային ամբողջականության և սահմանների վերաբերյալ սխալ դիրքորոշումից ու նմանատիպ ամեն ինչից: Կամ` եթե ցանկանում է նոր էջ բացել, մենք պետք է բոլոր մանրամասնությունները տեսնենք, ապա նոր պատասխանենք: Մենք չենք ցանկանում ոչ մեկի, գլխավորապես` մեր հարևանների հետ խնդիրներ ունենալ: Եթե կա նման մոտեցում, բնականաբար, մեր երկրի շահերից բխեցնելով, կգնահատենք իրավիճակը»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ