Կառավարության՝ մայիսի 11-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ իր նշանակմանն ու հետագա պաշտոնավարմանը:
Ասաց, որ վարչապետը խնդիրներ է դրել ոստիկանության առջև, այն է` հանցավորության դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար:
Օսիպյանն ասաց, որ եթե ոստիկանությունը ուժ է կիրառել ժողովրդի նկատմամբ, դա եղել է միշտ օրենքի սահմաններում: Սակայն եթե եղել են դեպքեր, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ժողովրդի նկատմամբ, ներողություն է խնդրում:
Ասաց, որ կշարունակի Վլադիմիր Գասպարյանի կիսատ թողած բարեփոխումները:
Վալերի Օսիպյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի բողոքի ցույցերը, երթերը արտոնված են եղել, չնայած երթերը երբեմն շեղվել են ուղուց:
Օսիպյանը նշեց, որ ոստիկանապետի պաշտոնն ընդունելուց առաջ զրույց չի ունեցել Վլադիմիր Գասպարյանի հետ: Իսկ ոստիկանապետի պաշտոնը ստանալու առաջարկն անսպասելի է եղել իր համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը