10 05 2018

Վալերի Օսիպյանը նշանակվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնում

Վալերի Օսիպյանը նշանակվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնում

ՀՀ ոստիկանապետ կնշանակվի Վալերի Օսիպյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը :

«Ես մտածեցի, որ հեղափոխությունից առաջ մենք՝ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսպիյանը գտնվում էին փշալարերի տարբեր կողմերում: Մտածեցի, որ այո որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, և այդ որոշումից հետո բոլորս մի կողմում պետ է հայտնվենք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Օսիպյանը կարդարացնի բոլորիս հույսերը, քանի որ ոստիկանությունից է կախված ՀՀ քաղաքացիների ինքնազգացողությունը, ՀՀ քաղաքացիները, ըստ նրա, պետք է վստահ լինեն, որ իրենց իրավունքները պաշտպանված են:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու մասին հրամանագիրը:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին վարչապետի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը ազատել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ