09 05 2018

Շավարշ Քոչարյանը՝ Հայաստանի հեղինակության և իր հետագա պաշտոնավարման մասին

Շավարշ Քոչարյանը՝ Հայաստանի հեղինակության և իր հետագա պաշտոնավարման մասին

Հայաստանյան ներքաղաքական գործընթացներին միջազգային հանրությունը դրական արձագանք է տվել: Այս մասին մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նաև նշեց, որ իր կարծիքով այսօր Հայաստանի հետ բոլորն ավելի շատ են հաշվի նստում, քան՝ նախկինում: Ի պատասխան հարցին, թե պատրաստ է արդյոք աշխատել Փաշինյանի կառավարությունում՝ նա պատասխանեց.

«Ես ծառայող եմ և ցանկացած կառավարության դեպքում իմ գործն աշխատելն է»:

Նրա խոսքով՝ շատ դրական միտում կա այն առումով, որ ժողովրդի այս միասնությունը, այսպիսի կազմակերպված հանդես գալը շատ լավ նախադրյալներ է ստեղծել բոլոր ոլորտներում առաջընթացի համար, այդ թվում արտաքին քաղաքականության։

«Փաշինյանի ելույթում կային փոփոխություններ: Հիմնականում ամեն ինչ պահպանվում է, բայց կա մի շեշտադրում, որը կարևոր է՝ «ավելի արժանապատիվ»: Ընդհանուր առմամբ, պահպանվում է արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունը, բայց կա մի գիծ, որին նա պետք է ավելի հետամուտ լինի, որպեսզի բոլոր հարաբերությունններում լինի հավասարություն և նաև մեր շահերի առաջնահերթություն», - ասաց Շավարշ Քոչարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ