02 05 2018

Նշանակվել է նոր վարչապետի ընտրության օրը

Նշանակվել է նոր վարչապետի ընտրության օրը

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հետևյալ հայտարարությունն է տարածել.

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»: 

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության առաջին փուլը մայիսի 1-ին էր, որի ժամանակ առաջադրված միակ թեկնածուն չընտրվեց:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ