«Տարբեր կուսակցություներից, պատգամավորներից, կառույցներից, ոլորտներից և աշխարհագրական տարբեր կենտրոններից եղել են առաջարկներ, ես հարգում եմ իմ ժողովրդին, իմ ժողովրդի որոշումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ եղե՞լ են ՀՀԿ-ից առաջարկներ վարչապետի թեկնածու դառնալու:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ օրինականություն է հաստատելու. Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը չի վախենում ԱԺ պատգամավորի մանդատը կորցնել բացակայությունների պատճառով – հարցին Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Իմ բացակայութունը ոչ թե իմ քմահաճույքի համար է, ոչ թե իմ համար ման եմ գալիս, այլ որ գնաք, փաստաթղթերը կներկայացնեն: Ծառուկյանը ոչ թե անգործությունից, չի գալի խորհրդարան, այլ համապատասխան բոլոր փաստաթղթերը կան»:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների իրենց կուսակցությունը պատրաստ է. «Ուզում են վաղը դնեն, մենք խնդիր չունենք»:
Հարցին, թե ինչո՞ւ «Ծառուկյան» խմբակցության որոշ անդամներ կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ասաց. «Ուրիշ բան ասեք, թեման փակեք»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելուն, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Եթե ես որոշում կայացնեի, մի մարդ չէր լինի, որ ուրիշ ձև քվեարկեր, որվեհետև մենք մի ընտանիքի նման ենք՝ քննարկում ենք, որոշում կայացնում: Այնպես չէ, որ ես ասեմ այսպես ենք քվեարկում ու վերջ: Մենք քննարկում ենք, խորհրդակցում ու մեծամասնությունը ոնց որոշեց՝ անում ենք»:
Հարցին՝ ե՞րբ է հանդիպել Կարեն Կարապետյանին և Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Կարեն Կարապետյանի հետ մոտ տարի ու կես հանդիպում չենք ունեցել, Սերժ Սարգսյանի հետ՝ ևս»:
«Ինչո՞ւ հրաժարականից 5 րոպե առաջ միացաք Համապատասխան ժողովրդական շարժմանը» հարցին ԲՀԿ ղեկավարը պատասխանեց. «Առաջին օրվանից պարոն Ծառուկյանը հետևել է: Ես չեմ ասել՝ գնացեք: Ով ցանկացել ա՝ գնացել-մասնակցել ա: Ես երբ տեսա, որ պատգամավորներին կալանավորելու որոշում կայացրեցին, մենք հայտարարություն տարածեցինք քաղխորհրդի, որ պահանջում ենք ազատ արձակել: Հետո քաղաքական իրադրություն փոխվեց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը