ՌԴ Պետդումայի 9 պատգամավոր, որոնք ներառված են ԱՊՀ և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովներում, ժամանել են Երևան:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նրանք խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպում են անցկացնում:
РИА Новости-ն էլ այտնում է, որ Պետդումայի պատգամավորների և Դաշնության խորհրդի անդամների խումբը Երևանում հանդիպում է անցկացրել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նշել է. «Մենք հանդիպել ենք խորհրդարանի ղեկավարի հետ: Քննարկել ենք, որ պատգամավորների, ՌԴ Դաշնության խորհրդի անդամների խումբը նախաձեռնել է ուղևորությունն այն նպատակով, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին, հանդիպի ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր խմբակցությունների հետ:
Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում մեր դրդապատճառներն առավել քան պարզ են»:
Նշենք, որ այս օրերին մի շարք պաշտոնյաներ են Հայաստանից ՌԴ մեկնում՝ խորհրդակցությունների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը