25 04 2018

ԲՀԿ-ի դիրքորոշումը՝ ապագա վարչապետի մասով

ԲՀԿ-ի դիրքորոշումը՝ ապագա վարչապետի մասով

«Ծառուկյան» խմբակցությունը չի պատրաստվում իր ձայները տալ որևէ մեկին։Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

«Մենք ներկայացնում ենք երկրի երկրորդ քաղաքական ուժը։ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եղել ենք և կշարունակենք լինել մեր ժողովրդի կողքին։ Մենք ժողովրդի հետ ենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Եվ մեր պատգամավորական ձայները, որոնք մեզ տվել է ժողովուրդը, չենք պատրաստվում տալ ոչ մեկին»,- ասել է Էնֆիաջյանը։

Միաժամանակ տվյալ քաղաքական ուժը կողմ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով, որոնք կկանխեն ուժի հետագա կիրառումը և արյունահեղությունը։ «Ժողովրդի անվտանգությունը վեր է ամեն ինչից»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ