25 04 2018

Երևանում ՌԴ դեսպանատունն ուժեղացրել է անվտանգությունը

Երևանում ՌԴ դեսպանատունն ուժեղացրել է անվտանգությունը

Երևանում ՌԴ դեսպանատունը մայրաքաղաքում շարունակվող բողոքի ակցիաների առնչությամբ ձեռնարկել է լրացուցիչ անվտանգության միջոցառումներ:

«Մեր հայ գործընկերները ձեռնարկել են անվտանգության արտաքին միջոցառումներ, մենք մեր հերթին սահմանափակել ենք մեր աշխատակիցների դուրս գալը, խորհուրդ ենք տվել պարզապես այսօր դուրս չգալ դեսպանատան սահմաններից:

Դեսպանատան հարակից տարածքներում իրավիճակը հանգիստ է»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարբերաբար անդրադառնում է Հայաստանում իրավիճակի վերաբերյալ ՌԴ պաշտոնական գնահատականին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ