19 04 2018

Ոստիկանությունը շարունակելու է բերման ենթարկել. Աշոտ Ահարոնյան. Լուսանկարներ

Ոստիկանությունը շարունակելու է բերման ենթարկել. Աշոտ Ահարոնյան. Լուսանկարներ

Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- գրել է Ահարոնյանը:

Նշենք, որ ապրիլի 19-ին, 10:00-ի դրությամբ, բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցներից ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 20 քաղաքացի:

***

Ժամը 15:30-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկվածների թիվը հասել է 122-ի։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ