ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամները Սերժ Սարգսյանին վարչապետ կընտրեն խղճի մտոք:
Այս մասին լրագրողներին ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ անձամբ դեմ է քվեարկելու։
Ինչ վերաբերում է բողոքի ցույցերին, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Հակաօրինական գործողություններ մինչ այս պահը չեմ տեսել: Եթե ՀՀԿ-ն ունի քաղաքական որոշում, եթե մենք ժողովրդավարական երկիր ենք, և կան ուժեր, համաձայն չլինելով այս կամ այն որոշման հետ, Սահմանադրությամբ բացառապես թույլատրված միջոցներով կարող են դեմ արտահայտվել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը