Ադրբեջանում ավարտվել է մարտի 19-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը. ապրիլի 10-ին երկրում լռության օր է: Իսկ 11-ին կկայանա նախագահի արտահերթ ընտրությունը:
Որպես նախագահի թեկնածու` գրանցվել է 8 հոգի, այդ թվում` երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը:
Համաձայն АПА գործակալության, քվեարկության օրը երկրի 125 ընտրատարածքներում կգործեն 5426 մշտական և 215 ժամանակավոր ընտրատեղամասեր:
Քվեարկության ընթացքին կհետևի մոտ 900 միջազգային և ավելի քան 57 հազար տեղական դիտորդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը