ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ-ում ՌԴ դեսպանի պաշտոնում է նշանակել Սերգեյ Կոպիրկինին, որն այդ պաշտոնում կփոխարինի Իվան Վոլինկինին: Այդ մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:
Կոպիրկինն ավելի վաղ զբաղեցրել է Եվրամիությունում և Բրյուսելում Ատոմային էներգիայի եվրոպական համագործակցության կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը:
Նշենք, որ Իվան Վոլինկինը Հայաստանում ՌԴ դեսպան էր նշանակվել 2013 թվականին։ Նախկինում նա զբաղեցրել էր Ռուսաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարության փոխտնօրենի պաշտոնը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը