27 01 2025

Հուսով եմ՝ ՀՀ իշխանությունը կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի միջոցառումներին․ Կոպիրկին

Հուսով եմ՝ ՀՀ իշխանությունը կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի միջոցառումներին․ Կոպիրկին

 

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնք անցկացվելու են մայիսի 9-ին Մոսկվայում։ 

Սերգեյ Կոպիրկինն այդ մասին ասել է Լենինգրադի ազատագրման 81-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։ 

«Ընթացիկ տարին լինելու է բացառիկ, որովհետև տվյալ միջոցառումը բացում է մի շարք նախաձեռնությունների շղթա, որոնք նվիրված են լինելու Հայրենական Մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանին։ Հույս ունեմ, որ Հայաստանի  իշխանությունները նույնպես կմասնակցեն հանդիսություններին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ