05 04 2018

Ռուսաստանի աննախադեպ զիջումը Թուքիային

Ռուսաստանի աննախադեպ զիջումը Թուքիային

Մոսկվան գնացել է աննախադեպ զիջումների՝ արագացնելով Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիային: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:

Ս-400 համակարգերի մատակարարումը Ռուսաստանը սկսելու է 2019-ի հուլիսից: Նշենք, սակայն, որ ավելի վաղ ռուսաստանյան կողմը հայտարարել էր, որ մատակարարումները սկսելու են 2020 թվականից: Այդ որոշումը կայացվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններից հետո:

Ըստ թերթի, մատակարարումները արագացնելու հարցը եղել է հանդիպման օրակարգայաին ամենակարևոր հարցերից մեկը: Աղբյուրը նաև այս քայլը որակել է՝ որպես աննախադեպ զիջում:

Թերթը նաև գրում է, որ ժամկետների արագացումը Ս-400 համակարգերի արտադրող ընկերության համար խնդիր պետք է որ չդառնա, քանի որ պաշտպանության նախարարությունը 2018-ին պետք է ստանա ավելի վաղ կնքված պայմանագրերով Ս-400 համակարգերի մեծ մասը:

Նշենք, որ այս մասին ավելի վաղ Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ