05 04 2018

Դավիթ Հարությունյանն իր արածից գոհ է



Նախագահի նստավայրը հարմարեցված է նախագահի լիազորությունների կատարման համար, վարչապետի նստավայրը՝ վարչապետի. ուստի ՀՀ նոր վարչապետը կունենա երկու նստավայր: Այս մասին ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Նախարարն անդրադարձավ նաև կառավարության նիստերը հետայսու դռնփակ անցկացնելու վերաբերյալ օրենսդրությանը՝ նշելով, որ փակ է լինելու նիստը, այլ ոչ՝ օրակարգը: Իսկ նիստից հետո այն հարցերը, որոնք նիստում համարվել են հանրային հետաքրքրություն ներկայացնեող, լրագրողների առաջ կպարզաբանեն կառավարության անդամները:

Հարցին, թե գո՞հ է իր արածից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այո՛, գոհ եմ: Ընդհանրապես որևէ քայլ որ կատարում եմ, ես գիտակցում եմ , որ կարող եմ արժանանալ քննադատության»: Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև նոր կառավարության ձևավորման կարգին ու ժամկետներին և կոռուպցիայի դեմ պայքարին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ