23 03 2018

Կառավարության նոր կազմում կլինեն վարչապետը, 3 փոխվարչապետ, 17 նախարար

Կառավարության նոր կազմում կլինեն վարչապետը, 3 փոխվարչապետ, 17 նախարար

Հայաստանի խորհրդարանը մարտի 23-ին արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ, 63 կողմ, 26 դեմ ձայներով ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը 63 կողմ, 26 դեմ քվեարկությամբ:

Ըստ այս օրինագծի՝ կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից և 17 նախարարներից:

Օրինագծով կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են վարչապետը և կառավարության անդամների 2/3-ը:

Նախագծով սահմանվել են վարչապետի հրաժարականի իրավիճակները:

Վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել հետևյալ դեպքերում՝

1.   Նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

2.   Նա խախտել է օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները:

3.   Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝

  • վարչապետը մահացել է.
  • վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
  • վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

4.   Եթե վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին չի առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին՝ առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:

Վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում Կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ