12 02 2025

Այն օրը, երբ հայ ժողովուրդը կայացնի նման որոշում, մենք էլ կացնենք նման ճանապարհով․ Հովհաննես Ավետիսյան

Այն օրը, երբ հայ ժողովուրդը կայացնի նման որոշում, մենք էլ կացնենք նման ճանապարհով․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է․

«ԱՄՆ պետական համակարգում մեծ փոփոխություներ են սպասվում, ես կասեի դրական փոփոխություններ: Սկիզբ են դրել պետական ռեսուրսների՝ հարկ վճարողների գումարների վատնումը կասեցնելուն և պետական պարտքի նվազեցմանը:

Սա այն է ինչ նաև պետք է Հայաստանին և այն օրը, երբ հայ ժողովուրդը կայացնի նման որոշում մենք էլ կացնենք նման ճանապարհով և ես ինքս դադար կտամ յուրաքանչյուր դրամ վատնվող ռեսուրսին և հետ կվերադարձնենք արդեն վատնվածը, որ շարունակաբար մեծ ծավալներով տեղի է ունենում Նիկոլի ռեժիմի ձեռամբ: Այս գումարները պետք է ուղղվեն պետության ամրացմանը այլ ոչ որոշների հարստացմանը՝ ինչպես հիմա:

Նկարը ֆորբսի տեսանյութից: Կարծում եմ մինչ օրս ԱՄՆ նախագահի գրասենյակի տեսածս լավագույն նկարը: Տեսանյութը արժի նայել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ