31 12 2024

Այս ամենը չի դադարելու, քանի չենք համախմբվում. Հովհաննես Ավետիսյան

Այս ամենը չի դադարելու, քանի չենք համախմբվում. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այսօր ուղիղ 2 ամիս է, ինչ ընթանում է իմ և ընկերների հանդեպ կեղծ քրեական վարույթը՝ ապօրինի զենք ունենալու կասկածանքով: Չեն վերադարձրել իմ և այլոց հեռախոսները, նաև իմ օրինական զենքերը:

Այս զենքերից առաջինը գնել էի 2016-ին (ԱՄՆ-ում այս զենքի մոդելը անվանվում է home defense, որսորդական կոչվելուց զատ), այն բանից հետո երբ իմ հարևանությամբ Ավանում 3 տուն ենթարկվեց զինված հարձակման կազմակերպված հանցավոր խմբի կողմից:

Այս իշխանությունը ինձ ոչ միայն քաղաքական հետապնդման է ենթարկում, այլ նաև ինձ զրկել է իմ ինքնապաշտպանության սահմանադրական իրավունքից: Վաղուց արդեն որևէ կասկած չկա, իմ և այլ գիտակից հայերի մոտ, որ այս իշխանությունը ոչ միայն չի ծառայում հայկական շահերին, այլ նաև մեր իսկ վճարած հարկերը օգտագործում է մեր դեմ՝ հայկական շահեր սպասարկողներին ճնշելու համար: Եվ հետևաբար ակնհայտ է, որ այս իշխանությունը սպասարկում է մեր թշնամիների շահերը:

Այս ամենը չի դադարելու, քանի չենք համախմբվում, քանի դեռ մեր նեղ անձնական կամ ներխմբային փոքր շահերը գերակա են հանրային շահին, Nիkոլյան՝ այն է թշնամական ռեժիմը հաղթելու է հայերին: Մի՛ վախեցեք, մի՛ խեղճացեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ