09 01 2025

Մեծերն ու ուժեղները կլանելու են թույլերին. Հովհաննես Ավետիսյան

Մեծերն ու ուժեղները կլանելու են թույլերին. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը խոսել է Կանադան, Մեքսիկայի ծոցը, Պանամա ջրանցքը և Գրինլանդիան հսկողության տակ վերցնելու մասին (խոսքից ենթադրվում է ԱՄՆ-ին միակցելու մասին): Հենց այս պահին նրա որդին, իբր տուրիստական այցով, Գրինլանդիայում է (իր էջում զմայլված տեսանյութեր է հրապարակում), որն ունի ռեսուրսների մեծ պաշարներ և 53 թ-ից Դանիայի մաս է կազմում:

Այս պայմաններում, երբ 2-րդ աշխարհամարտից հետո ձևավոված միջազգային կարգը ակնհայտորեն այլևս չի գործում, ոչինչ չի խանգարում, օրինակ ադրբին բռնակցել Հայաստանը:

Խաղերի տեսության մեջ մի հայտնի եզրույթ կա՝ եթե որևէ մեկը խախտում է ընդունված խաղի կանոնները, ապա մնացյալից յուրաքանչյուրի համար առանձին վերցրած օգուտները կաճեն, եթե նրանք նույնպես խախտեն կանոնները: Մինչև այն պահը, երբ բոլորը սկսում են խախտել, և այլևս ոչ ոք չի օգտվում: Ավելի պարզ օրինակ է, երբ կինոթատրոնում մեկը կանգնում է ( նա ավելի լավ է տեսնում), ապա նրա հետևիններին նույնպես ձեռնտու է լինում կանգնել, և եթե բոլորն են սա անում, ապա խոշոր հաշվով վերադառնում են սկզբնական վիճակի (քիչ ավելի վատ):

Միջազգային ընդունված աշխարհակարգը սկսեց խարխլվել, երբ ԱՄՆ-ն որոշեց, որ կարող է իր հայեցողությամբ մտնել երկրներ և ռազմական հեղաշրջում անել (օրինակ Իրաք): Սրան հաջորդեց Ռուսաստանի կողմից Ղրիմին տիրանալը, իսկ հաջորդիվ իրադարձություններն արդեն սկսեցին քաոտիկ զարգանալ: Եվ այս պահին կարելի է ասել, աշխարհի գրեթե բոլոր երկրկրները բացեիբաց միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացնում:

Ինչպես միշտ եմ ասել, ռեսուրսների խիստ պայքար է ընթանում և մեծերն ու ուժեղները կլանելու են թույլերին: Պետություն եք ուզում ուրեմն պետք աշխատել և կռիվ անել դրա համար, այլ տարբերակը արտագաղթն է կամ ստրկությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ