19 02 2025

Մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան

Մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «Շատ անհարմար բան ստացվեց․․․․ Նիկոլը, կատարելով Իլհամի պահանջը, փորձում է հիմնավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը, քանի որ «խմբի անդամներն իրար հետ չեն խոսում»։ Երեկ Սաուդյան Արաբիայում խոսել են ԱՄՆ ու ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Ըստ որոշ վերլուծությունների՝ քննարկվել Է ոչ միայն Ուկրաինան, այլև՝ Կովկասն ու Կենտրոնական Ասիան։

Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, որոնք կարող են կա՛մ կործանել, կա՛մ փակված հուսո դռները բացել։ Այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ