19 02 2025

ՔՊ-ն 2 մտավախություն ուներ, 2-ն էլ իրականացան. Աննա Գրիգորյան



Ամեն բան տապալած այս իշխանությունը պետք է գա ընտրություններից առաջ, երբ էլ լինեն այդ ընտրությունները, ինչ-որ կոնֆետ ցույց տա, հրապուրիչ, գրավիչ մի նոր խոսույթ ձևավորի։ Այս մասին 5-րդ ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

«Այն որ այս իշխանությունները տանում են մեզ հերթական արկածախնդրույթան, կարծում եմ, մեր բնակչության մեծամասնությունն արդեն արձանագրել է։ Այդ արկածախնդրությունը փորձում են փաթեթավորել գեղեցիկ բառերով, գեղեցիկ տեսլականով և, բնականաբար, առաջիկա ընտրություններից առաջ փորձում են ինչ-որ հող նախապատրաստել, ինչ-որ գեղեցիկ խոստումներ տալու նկատառումներից ելնելով, ի վերջո հասկանում ենք, որ գործ ունենք մի իշխանության հետ, որ տապալել է ամեն ինչ»,- նշել է պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ