08 02 2025

Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությունը»․ Թրամփ

Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությունը»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ վերացնում է նախկին նախագահ Ջո Բայդենի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը։ Այս մասին գրում է CNN-ը։

Թրամփը պնդում էր, որ Բայդենը նախադեպ ստեղծեց 2021 թվականին՝ իր պաշտոնից հեռանալուց հետո հանձնարարելով հետախուզական համայնքին սահմանափակել Թրամփի մուտքը ազգային անվտանգության հետ կապված տեղեկատվությանը։ Թրամփը դա համարում է անարդար գործողություն:

«Կարիք չկա, որ Ջո Բայդենը շարունակի գաղտնի տեղեկատվության հասանելիություն ստանալ», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում հրապարակված գրառման մեջ, ապա ավելացրել. «Ջո, դու ազատված ես»։

Թրամփն ասել է՝ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը», Բայդենը վատ հիշողություն ունի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ