04 02 2025

Թրամփը դադարեցրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների աջակցությունը. Օրբան

Թրամփը դադարեցրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների աջակցությունը. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն շրջել է աշխարհը՝ մասնավորապես դադարեցնելով իր աջակցությունն Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Ինչպես հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավարը, ամերիկյան նոր վարչակազմը ոչնչացրել է այն, ինչ ԵՄ ղեկավարությունը փորձել է պարտադրել բոլոր երկրներին։

Խոսելով X-ում 2025 թվականին ԵՄ առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին, որը տեղի ունեցավ փետրվարի 3-ին Բրյուսելում, Օրբանն այն անվանել է «տարօրինակ հանդիպում»: «Բոլորը Բրյուսելում տեսնում են Թրամփի տորնադոյի մոտենալը, բայց նրանցից շատերը դեռ կարծում են, որ կարող են խուսափել դրանից: Չեն կարողանա»,- գրել է վարչապետը։

«14 օրվա ընթացքում Դոնալդ Թրամփն արդեն մի քանի միջոցներով գլխիվար է շրջել աշխարհը։ Ամերիկայում գենդերային խելագարությունն ավարտվել է, [միլիարդատեր Ջորջ] Սորոսի գլոբալիստական ​​կազմակերպությունների ֆինանսավորումն ավարտվել է, անօրինական ներգաղթն ավարտվել է, և աջակցությունը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին ավարտվել է: Այսինքն՝ այն ամենը, ինչ վերջին տարիներին Բրյուսելի չինովնիկները փորձում էին մեզ պարտադրել, ավարտվել է»,- շարունակեց Օրբանը։

Միաժամանակ, նա նշել է, որ Թրամփը կարող է ոչնչացնել համաշխարհային առևտրի ներկայիս կանոնները, քանի որ մտադիր է «պաշտպանել ամերիկյան շահերը նույնիսկ Եվրոպայի դեմ»։ «Եվրամիությանը դժվար ամիսներ են սպասվում, և Բրյուսելի բյուրոկրատներին դժվար ժամանակներ են սպասվում»,- զգուշացրել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը ստիպված կլինի «գործարք կնքել ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները պահպանելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ